Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքը ցույց է տվել, որ Եվրոպայում ռասիստ լինելը «նորմալ» է

PanARMENIAN.Net - «Ընտրություններն ծայրահեղ աջերի եւ էքստրեմիստների օգտին անցել են Ավստրիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Հունաստանում, Հունագարիայում, Իտալիայում, Նիդերլանդներում եւ Բրիտանիայում»,- հայտարարել է Եվրոպայում ԱՄՆ Կոնգրեսի Անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի նախագահ Բենջամին Կարդինը եւ համանախագահ Էլսի Հաստինգսը:



«Կուսակցություններից շատերը բացահայտ կերպով քարոզում են քսենոֆոբիա, ռասիզմ, հակաիսլամական եւ հակասեմիթական սկզբունքներ: Մենք արդեն դարձել ենք Եվրոպայում փոքրամասնությունների նկատմամբ բռնության եւ խտրականության մի շարք դեպքերի ականատես, եւ այդ կուսակցությունների զարգացումը միայն վատթարացնում է իրավիճակը»,- հայտարարել է Կարդինը:



«Այս ընտրությունների արդյունքը ցույց է տվել, որ Եվրոպայում ռասիստ լինելը «նորմալ» է,»,- հայտարարել է կոնգրեսական Էլսի Հաստինգսը: Նրա խոսքերով, ծիծաղելի է այն հանգամանքը, որ երբ ԱՄՆ-ն ընտրում էր աֆրոամերիկյան ծագումով իր առաջին նախագահին, Եվրոպան սկսեց հրաժարվել իր նախկին համոզմունքներից եւ այլեւս իր հարկի տակ չի ընդունում արտասահմանցիների:



Հաստինգսն ավելի վաղ այս տարում դարձել է առաջին «Սեւ եվրոպական գագաթաժողովի» հեղինակներից մեկը, որը տեղի է ունեցել Բրյուսելում, որտեղ քննարկվել են եվրոպական քաղաքականության մեջ փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերը: «Այդ կուսակցությունների հետագա զարգացումը խտրականության եւ Եվրոպայում այլ մարտահրավերների առիթ կդառնա, ինչպես նաեւ կարող է ավելի նշանակալի հիմք ստեղծել հակասեմիթականության եւ փոքրամասնությունների նկատմամբ այլ բացասական դրսեւորումների համար»,- ասել է Հաստինգսը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---