Եվրահանձնաժողովի ներկա ղեկավարը պատրաստվում է հավակնել երկրորդ ժամկետով ընտրվելուն

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովի ներկա ղեկավար Ժոզե-Մանուել Բարոզուն մտադիր է այդ պաշտոնին հավակնել երկրորդ ժամկետով: Այդ մասին նա հաղորդել է Բրյուսելում մամլո ասուլիսի ժամանակ: «Եվրամիության նախագահն այսօր ինձ պատիվ է արել` հարցնելով, կարող է արդյոք իմ թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետով: Ես տվեցի իմ համաձայնությունը», - հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը, հաղորդում է Reuters-ը:



Պորտուգալիայի նախկին վարչապետ, 53-ամյա Ժոզե Մանուել Բարոզուն Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2004 թվականի նոյեմբերից: Ներկայումս նա Եվրահանձնաժողովի ղեկավարի պաշտոնի պաշտոնապես հայտարարված միակ թեկնածուն է եւ աջակցություն է ստանում ԵՄ երկների առաջնորդների մեծամասնության կողմից: Վերընտրվելու Բերոզուի շանսերը մեծանում են նաեւ Եվրախորհրդարանի ընտրություններում ԵՄ երկրների կառավարող աջ կուսակցությունների հաղթանակի շնորհիվ:



Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնի թեկնածուն նշանակվում է ԵՄ անդամ երկրների կառավարությունների կողմից եւ հաստատվում է Եվրահանձնաժողովի կողմից` հինգ տարի ժամկետով:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---