Ռյազանում «Խաչքար» համալիրի վերականգնման համար հանգանակությունների հավաք է անցկացվում 9 հունիսի 2009 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիների հայրենասիրական դաստիարակությանն աջակցելու «Ծառայում եմ հայրենիքին» Ռյազանի հանրային հիմնադրամը հայտարարում է հանգանակությունների հավաք: Հայրենական Մեծ Պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ ծրագրվում է բարեկարգել կից «Խաչքար» համալիրի տարածքը:Ռյազանում 4 տարի առաջ «Հաղթանակ» պուրակում կանգնեցվեց «Խաչքար» հուշարձանը` նվիրված Հայրենական Մեծ Պատերազմում խորհրդային ժողովրդի Հաղթանակին: Ռուս եւ հայ ժողովուրդների հոգեւոր միասնությանն եւ ռազմական եղբայրությանը նվիրված հուշարձանը 2009թ. ապրիլին անհայտ անձանց կողմից այլանդակվեց. հուշարձանի վրա սեւ ներկով պատկերվեց ֆաշիստական սվաստիկան: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, հաշվի առնելով մշակութային կառույցի պատմական արժեքն ու կարեւորությունը, «Ծառայում եմ հայրենիքին» հիմնադրամը որոշում ընդունեց ծրագրելու հուշարձանի մաքրման վերականգնողական աշխատանքներ եւ փոխարինելու սալիկային մակերեսը: Վերականգնողական աշխատանքներն արդեն սկսվել են: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |