ԼՂՀ ԱԳՆ. Հանրապետությունը վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն 9 հունիսի 2009 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ փոխնախարար Վարդան Բարսեղյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը:Հյուրերի խնդրանքով Վարդան Բարսեղյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ստեղծման պատմությունը եւ գործունեության ուղղությունները` կանգ առնելով նաեւ արտերկրում հանրապետության մշտական ներկայացուցիչների աշխատանքին: Վարդան Բարսեղյանը նշել է, որ վարելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ ձգտելով հասնել միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպատակ է հետապնդում բարի դրացիական եւ բարեկաման հարաբերությւոններ հաստատել իր միջազգային գործընկերների, երկրների, կազմակերպությունների եւ մասնավոր անձնանց հետ: Իր հերթին բարոնուհի Քոքսը հայտնել է, որ ամեն այցի ժամանակ նա ձգտում է նոր մարդկանց բերել իր հետ` այդպիսով ընդարձակելով ԼՂՀ բարեկամների շրջանակը` այն հույսով, որ նրանք կդառնան Արցախի «դեսպանները» եւ կաջակցեն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը: Հանդիպման ավարտին հյուրերին հանձնվեցին ԼՂՀ ԱԳՆ կողմից պատրաստած «Ոճրագործություններ առանց պատժի» խտասկավառակներ, որոնք ներկայացնում են Արցախի ազգային ազատագրական շարժմանը ներկայիս փուլի տարիներին հայ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ոճրագործությունները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |