ԱՄՆ Պետդեպարտամենտ. Ժողովրդի կարծիքն ու կամքը պետք է հաշվի առնվեն հակամարտությունների կարգավորման ժամանակ

PanARMENIAN.Net - Ազգաի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հետ մեկտեղ հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքներից մեկը: Ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է հավասարապես արտացոլի այդ երեք սկզբունքները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: Նա նշել է, որ օժանդակում է Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացնելու գաղափարը: «Ժողովրդի կարծիքն ու կամքը պետք է հաշվի առնվեն հակամարտությունների կարգավորման ժամանակ»,- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:



Խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԱՄՆ ջանքերի մասին` Ֆիլիպ Գորդոնը համոզմունք հայտնեց, որ ԱՄՆ վարչակազմն ամեն կերպ նպաստելու է այդ հարցում առկա պատմական հնարավորությունների իրականացմանը: «Լինելով Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը` ես ցանկանում եմ նշել, որ անձամբ առանձնահատուկ ուշադրություն եմ հատկացնելու ղարաբաղյան հակամարտության լուծման եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերին, քանի որ այստեղ գոյություն ունեն պատմական հնարավորություններ»,- ընդգծել է ամերիկյան դիվանագետը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---