Ֆազիլ Մուստաֆա. Ֆրանսիան ամեն քայլին ոտնահարում է Ադրբեջանի ազգային շահերը

PanARMENIAN.Net - «Մեծ արարում» ընդդիմական կուսակցությունից պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, ելույթ ունենալով Միլլի Մեջլիսի այսօրվա նիստին, պաշտոնական Բաքվից պահանջել է հրաժարվել Ֆրանսիայից` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահից:



Խոսելով պատճառների մասին` պատգամավորն ասել է, որ Ֆրանսիան ամեն քայլին ոտնահարում է Ադրբեջանի ազգային շահերը:



Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի անդամ, ֆրանս-հայկական բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի այցը Լեռնային Ղարաբաղ` խորհրդարանի պատգամավորն ավելացրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ այդ հարցում արտահայտեց իր դիրքորոշումը: «Բայց դա շատ մեղմ կերպով արվեց»,- ընդգծել է Մուստաֆան:



Նա գտնում է, որ պաշտոնական Բաքուն պետք է կտրուկ արտահայտվի եւ բարձրացնի Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս հանելու հարցը, հաղրոդում է «Նովոստի-Ազերբայջանը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---