ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին հատկացվելիք օգնության ծավալների որոշման վերաբերյալ լսումներ կկայանան 9 հունիսի 2009 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Բարակ Օբամայի վարչակազմը ծրագրում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին 30 միլիոն ԱՄՆ դոլարի չափով օգնություն տրամադրել: Դա 6 միլիոնով կամ 205-ով շատ է այն գումարից, որը Հայաստանին անցյալ առաջարկել էր ԱՄՆ նախկին վարչակազմը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին հատկացվելիք օգնության ծավալների որոշման վերաբերյալ լսումներ կկայանան: Ինձ թվում է, որ այդ լսումներից հետո ֆինանսական օգնության ծավալներն աճելու են»,- նկատել է ամերիկյան դիվանագետը:Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր հերթին ընդգծել է, որ 2010թ. ֆինանսական տարվա բյուջեն դեռեւս հաստատված չէ, ուստի անհրաժեշտ է սպասել ԱՄՆ Կոնգրեսում լսումներին: «Կարող եմ միայն ասել, որ վարչակազմը որոշել է Ադրբեջանին մեծ ֆինանսական օգնություն տրամադրել` ելնելով Կասպիական ավազանում ԱՄՆ շահերից: Բացի դրանից ԱՄՆ եւ Ադրբեջանը շատ ոլորտներում մի շարք համատեղ ծրագրեր են իրականացնում»,- ընդգծել է Մարի Յովանովիչը: ԱՄՆ վարչակազմը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը: Բյուջեի նախագծում խախտվել է նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ֆինանսական օգնության տրամադրման հավասարությունը: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմը 2010 ֆինանսական տարում առաջարկում է Հայաստանին տրամադրել 30 մլն դոլար: Դեռ ավելին, այս անգամ բյուջեում չի ընդգրկվել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության հատկացման կետը, այն դեպքում, երբ 2009 ֆինանսական տարում ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին հատկացվել էր 8 մլն դոլար մարդասիրական օգնություն: Բացի այդ, վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 3 մլն դոլար ռազմական օգնություն, Ադրբեջանին` 4 մլն դոլար: Ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում Հայաստանի համար նախատեսվում է 450 հազար դոլար, իսկ Ադրբեջանի համար` 900 հազար դոլար: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | IDBank-ը՝ «Ներս արի» հաղորդման հյուր․ Պատմում ենք idcoin-ի մասին Քննարկման առանցքային թեման idcoin-ն էր՝ IDBank-ի լոյալության նոր միավորը Գյուղապետ․ Կիրանցի այլընտրանքային ճանապարհի երկայնքով նաև պատ է կառուցվում «Պատ էլ են շարում, ճանապարհի երկու կողմով պատ են շարում»,- ասել է Շահինյանը Երթևեկության փոփոխություն՝ Գրիգոր Լուսավորչի–Արգիշտիի–Իտալիայի փողոցների խաչմերուկում Հետիոտնային անցումը կտեղափոխվի Ալ. Մյասնիկյանի արձանին հարող ճանապարհահատված ՀՀ բանկերի ղեկավար կազմն այցելել է OVIO-ի տվյալների մշակման կենտրոն Տվյալների մշակման կենտրոնը OVIO ընկերության կողմից կոմերցիոն շահագործման է հանձնվել 2024թ․ մայիսին |