Վրաստանում ԵԱՀԿ առաքելությունը երկու մասի բաժանելու մասին Մոսկվայի առաջարկն անընդունելի է Վաշինգտոնի համար 9 հունիսի 2009 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Վաշինգտոնն անընդունելի է համարում ԵԱՀԿ առաքելությունը երկու մասի` Վրաստանում եւ Հարավային Օսիայում, բաժանելու Մոսկվայի առաջարկը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «Այստեղ անհասկանալի է նման առաջարկի գաղափարն ինքը: ԵԱՀԿ միասնական կառույց է, եւ դիտորդական առաքելությունը երկու խմբի բաժանելը սխալ կլինի»,- ընդգծել է ամերիկյան դիվանագետը:Գորդոնի խոսքով, ԱՄՆ կշարունակի ռազմական օժանդակություն ցուցաբերել Վրաստանին ներքին կայունության ապահովման համար, եւ այդ աջակցությունը ուղղված է լինելու հիմնականում ռազմական եւ քաղաքացիական համագործակցությանը: «Այդ համագործակցությունը չի ենթադրում զենքի վաճառք կամ ռազմական գործողությունների օժանդակություն: Մեր մոտեցումն այնպիսին է, որ տարածաշրջանում առկա հակամարտությունները պետք է լուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով»,- առանձնապես ընդգծել է Գորդոնը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |