Արհեստական ժողովրդավարությունն ավելի վտանգավոր է, քան ժողովրդավարության բացակայությունը

PanARMENIAN.Net - «Սիվիլիտաս» հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է հարցերի քննարկում` կապված Հայաստանում ընտրական իրավունքների հետ: Հիմնադրամի ղեկավար, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, բացելով հանդիպումը, հայտարարել է, որ հասարակության մեջ հասունացել է այն պատճառների լուրջ քննարկումը, որոնք խոչընդոտում են ազատ ընտրությունների անցկացումը, խնդիրների հաղթահարման ուղիների որոնումը, որոնք թույլ են տալիս հասարակությանը «դուրս գալ փակ շրջանից»:



Վարդան Օսկանյանն առանձնացրել է երեք հիմնական պայմաններ, որոնք Հայաստանի համար առավել պրոբլեմատիկ են եւ խոչընդոտում են քաղաքացիների ընտրելու իրավունքի լիարժեք իրագործումը: «Առաջին հերթին, ազատ ընտրությունների ինստիտուտի զարգացման առկայություն, որը մեր երկրի զարգացման եւ բարգավաճման նախապայմանն է: Ազատ ընտրությունների երկրորդ պարտադիր պայմանն է զարգացած ժողովրդավարությունը: Արհեստական ժողովրդավարությունն ավելի վտանգավոր է, քան ժողովրդավարության բացակայությունը»,- ընդգծել է Օսկանյանը:



Ազատ եւ արդար ընտրությունների երրորդ պայմանը նա համարում է իշխանության եւ ընդդիմության փոխադարձ պատասխանատվությունը: «Իշխանությունները պետք է ավելի հանդուրժող լինեն եւ քայլեր ձեռնարկեն Հայաստանում ազատ ընտրությունների անցկացման համար»,- ասել է Օսկանյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---