Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը

PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 9-ին հանդիպում է ունեցել նախօրեին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի եւ նրան ուղեկցող անձանց հետ:



Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություների, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:



Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի աշխատանքն` ուղղված երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Խոսելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների մասին, Նախագահը նշել է Ֆրանսիայի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կառուցողական դերը:



Հյուրերը համոզմունք են հայտնել, որ Արցախի եւ նրա ժողովրդի համաձայնությունն ու մասնակցությունը պարտադիր են հարցի վերջնական լուծման համար: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---