Թուրքիայում պատրաստվում են թողարկել Խաչատուր Ավետիսյանի «Մեծ եղեռն-1915 օրատորիա» երգերի ալբոմը

PanARMENIAN.Net - Թուրքիայում պատրաստվում են թողարկել հանրահայտ հայ կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի երգերի ալբոմը, որը կոչվում է «Մեծ եղեռն-1915 օրատորիա»: «Մենք շատ տարիներ փորձում էինք այս ալբոմը թողարկել Թուրքիայում, բայց դժվար էր գտնել կոմպոզիտորի ընտանիքը: Բացի դրանից, այդ ալբոմը ստեղծելու համար օրիգինալ ձայնագրություններ չկային»,- հայտարարել է Kalan Music ձայնագրող ընկերության տնօրեն Հասան Սալթուկը: Նրա խոսքերով, նրան հաջողվել է համոզել Ավետիսյանի որդուն, որպեսզի ալբոմը կոչվի «Մեծ եղեռն-1915 օրատորիա», այլ ոչ թե «Ցեղասպանություն-1915 օրատորիա», հաղորդում է Hurriyet-ը:



Խաչատուր Ավետիսյանը ծնվել է 1926-ին Գյումրիում: 25 տարեկանում նա առաջին հայ երաժիշտն է, որը ոսկե է մեդալ է նվաճել Բեռլինի եւ Մոսկվայի միջազգային մրցույթում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---