Դուրս գալով ԱՊՀ-ից` Վրաստանն իրեն փակուղի է մտցրել

PanARMENIAN.Net - Վրացական խորհրդարանի որոշումը, որն ուրբաթ օրը ձեւականորեն ավարտել է ԱՊՀ-ից երկրի դուրս գալու գործընթացը, շատ առումներով տեխնիկական է, բայց դրա հետ մեկտեղ ավելի շատ է փակուղի մտցնում Վրաստանին: Այդ մասին հայտարարել է Պեդումայի կոմիտեի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը: Պատգամավորը նշել է, որ Վրաստանի անհաջողությունները սկսվեցին այն պահից, երբ նա ուղղվածությունն ԱՊՀ-ից փոխեց դեպի հեռավոր հորիզոններ` «Վաշինգտոն, Բրյուսել եւ ՆԱՏՕ»:



«Մնալով ԱՊՀ մեջ` վրացական իշխանությունները կարող էին բարձրացնել իրենց երկիրը Համագործակցության մեջ ինտեգրման հաշվին, ինչպես նաեւ փրկել տարածքային ամբողջականությունը, քանի որ հենց ԱՊՀ հարթակում նրանք կարող էին ապահովել հարավ-օսեթական խնդրի խաղաղ լուծումը»,- ասել է նա:



Այդ վերափոխումների արդյունքում Վրաստանը ստացել է ծանրագույն քաղաքական ճգնաժամ, մինչեւ հիմա չի մտել ՆԱՏՕ, ինչպես նաեւ նրա կազմից դուրս են եկել երկու պետություններ. անցյալ տարվա օգոստոսի վերջին Ռուսաստանը ճանաչել է Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախոթւյունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





Հունիսի 12-ին Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է «ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի մասին» որոշումը, որի համաձայն ավարտվել է ԱՊՀ-ից երկրի դուրս գալու գործընթացը: «Վրաստանն արդեն դուրս է եկել ԱՊՀ-ից: Գույություն ունի պաշտոնական նամակ, որը ես մեկ տարի առաջ ուղարկել եմ ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեայի համապատասխան մարմիններին: Ուստի մենք այսօր ավարտում ենք այդ գործընթացը ձեւական որոշմամբ եւ իրավական տեսանկյունից»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի ղեկավար Դավիթ Բակրաձեն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---