ՏՐԱՍԵԿԱ -ի երկրները համաձայնագիր են կնքել Մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը` ՀՀ կառավարության անունից, Իսիկ-Կուլում (Ղրղզստան) հունիսի 15-16-ը կայացած ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի տարեկան նիստում ստորագրել է ՏՐԱՍԵԿԱ Մուլտիմոդալ տրանսպորտի զարգացման մասին համաձայնագիր: Այդ մասին հաղորդում է տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունը:



Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ադրբեջանը համաձայնագիրը ստորագրել է վերապահումներով:



Համաձայնագիրը կարգավորում է տրանսպորտային կազմակերպությունների, մուլտիմոդալ տրանսպորտային օպերատորների, բեռնառաքողների, բեռը ստացողների, այլ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ հարաբերությունները, որոնք մուլտիմոդալ ծառայություններ իրականացնելիս հանդես են գալիս բեռի տիրոջ անունից, ինչպես նաեւ սահմանում է իրավունքներ, պարտականություններ եւ պատասխանատվություն` տրանսպորտային գործողությունների յուրաքանչյուր մասնակցի համար: Ի դեպ, մուլտիմոդալ տրանսպորտը դա առնվազն երկու տարբեր տրանսպորտային ձեւերի մասնակցությամբ բեռնափոխադրումների իրականացումն է:



ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի մշտական քարտուղարության գլխավոր քարտուղար է ընտրվել Ղրղզստանի ներկայացուցիչը` Ղրղզստանի տրանսպորտի նախկին նախարար Ժանտորո Սատիբալդիեւը:

ՏՐԱՍԵԿԱ -ի մասնակից անդամներ են Հայաստանը, Բուլղարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մոլդովան, ռումինիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան ու Ուկրաինան:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---