Անկարայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել24 հունիսի 2009 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բոլոր երեք իշխող վարչակազմերը փորձել են հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ մի քանի տարիների ընթացքում, չնայած բոլոր մտավախություններին, հայ հասարակությունը պատրաստակամություն է հայտնել թուրքական կողմի հետ հաստատել նորմալ հարաբերություններ: Այդ մասին, ելույթ ունենալով Նյու Յորքի Ֆորդհամի իրավաբանական դպրոցում, հայտարարել է Հայաստանի ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:Նրա խոսքերով, թուրքական հասարակությունը մտածողության 4 տարբեր խավեր ունի: Առաջին խավին պատկանում են նրանք, ովքեր այդքան ծանոթ չեն իրենց երկրի պատմության հետ եւ որոնք նպաստում են ռասսայականության տարածմանը: Երկրորդ խավը քեմալական վերնախավն է, որը ներկայացնում է հասարակության պահպանողական թեւը, որն իր մեջ ներառում է զինվորականներին եւ հին գվարդիան, որոնք ավելի շատ շահագրգռված են Թուրքիայի կերպարի եւ հեղինակության մեջ, քան սեփական պատմության նկատմամբ պատասխանատվության: Վարդան Օսկանյանի խոսքերով, Թուրքիայում, բարեբախտաբար, գոյություն ունի նաեւ երրորդ խավը, որը ներկայացնում են լրագրողները, գիտնականները, մշակույթի գործիչները, որոնց կարելի է անվանել Հրանտ Դինքի կողմնակիցներ եւ համախոհներ: «Դա բնակչության այն մասն է, որի հետ մենք պետք է համագործակցենք, քանի որ եթե թուրքական հասարակության մեջ երբեւէ փոփոխություններ լինեն, ապա դա կլինի այդ խավի ջանքերի արդյունքում»,- հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարարը: Չորրորդ խավն, ըստ Օսկանյանի, Թուրքիայի այժմյան ղեկավարությունն է, որն ավելի արեւմտամետ կողմնորոշում ունի եւ շահագրգռված է տարածաշրջանում Թուրքիայի դերի ուժեղացմամբ: «Աբդուլլահ Գյուլի հետ դեռ իմ հանդիպման ժամանակ, որն այդ ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն էր, նա հստակ նշեց, որ ցանկանում է տարանջատել հայ-թուրքական հարաբերությունների հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցից: Բայց Ադրբեջանի ճնշումը գերակշռեց, եւ Անկարայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չփոխվեց»,- ընդգծել է նա: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |