ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ԱՌԱՋԱԴՐՈՒՄ, ՈՐՈՆՑ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆՎԻ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ21 մայիսի 2002 - 23:33 AMT PanARMENIAN.Net - Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը հղել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին ուղերձ, որում ասվում է, որ երկրամասի ղեկավարությունը պատրաստ է ընդունել հայկական պատվիրակությանը մայիսի 30-31-ին: Հիշեցնենք, որ մայիսի 15-ին նախատեսված խորհրդարանական պատվիրակության այցը Կրասնոդարի երկրամաս չկայացավ, քանի որ նահանգապետը հայտարարել էր, որ զբաղված է նախագահ Պուտինի այցի նախապատրաստմամբ եւ չի կարող հանդիպել հայ պատգամավորների հետ: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ այցի ժամկետների , պատվիրակության կազմի եւ քննարկվելիք հարցերի որոշման համար կար մոտ մեկուկես ամիս: Այժմ նահանգապետ Տկաչովը նոր պայմաններ է առաջադրում եւ պահանջում, որպեսզի հայկական պատվիրակության կազմում ոչ թե խորհրդարանականներ լինեն, այլ կառավարության ներկայացուցիչներ: Նշենք, որ հայկական պատվիրակությունը մտադիր է այցելել Կուբան` պարզելու համար իրավիճակը, որն առաջացել է հայերին երկրամասից վտարելու վտանգի կապակցությամբ:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |