ԼՂՀ-ում կտոնեն Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերստեղծման 20-ամյակը24 հունիսի 2009 - 22:48 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 24-ին հրավիրել է խորհրդակցություն` նվիրված հանրապետությունում կրոնական կազմակերպությունների գործունեության եւ Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի 20-ամյակի միջոցառումների կազմակերպման հետ կապված հարցերին:Զեկուցումով հանդես է եկել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի բաժնի վարիչ Աշոտ Սարգսյանը: Երկրի ղեկավարը կարեւորել է եկեղեցու դերակատարությունը մեր պետականության զարգացման գործում, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Բակո Սահակյանը նշել է, որ հոբելյանական միջոցառումները պետք է վերածվեն համաժողովրդական տոնախմբության: Խորհրդակցությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |