TRT-ն նախապատրաստվում է հայերեն լեզվով հեռարձակման24 հունիսի 2009 - 23:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքական հեռուստառադիոհեռարձակման կորպորացիան (TRT) նախապատրաստվում է հայերեն լեզվով հեռարձակում սկսել: Օտար երկրների համար հեռարձակման ծառայության ղեկավար Շենոլ Գոկան հաստատել է, որ հայկական հեռուստահաղորդումները կսկսվեն մեկ տարվա ընթացքում:TRT ալիքով հայերեն լեզվով հաղորդումների հեռարձակման նախնական փորձերը սկսվել են անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքիայի եւ Հայաստանի նախագահներ Աբդուլա Գյուլի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից հետո, երբ Թուրքիայի նախագահն առաջին անգամ այցելել էր Հայաստան` երկու երկրների հավաքականների միջեւ ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով: Գոկայի խոսքերով, հեռուստատեսային եւ ռադիոծրագրերը մեկ խումբ կնախապատրաստի: Թուրքիայում հայերեն լեզվով հեռարձակում սկսելու շուրջ որոշումը կայացվել էր 18 ամիս առաջ երկրի կառավարության կողմից: «Մենք ջանում ենք լուծել երկու երկրների պատմական խնդիրները, եւ հատուկ նշանակություն ենք տալիս ընդհանուր արժեքներին, որոնք կօգնեն երկու ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդմանը», - հայտարարել է Գոկան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |