Փարիզում ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Սիլվա Հարությունյանի25 հունիսի 2009 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Փարիզում ցույց է տեղի ունեցել ի պաշտպանություն Սիլվա Հարությունյանի, որը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման Իրանի դատարանի կողմից լրտեսության եւ հակակառավարական գործունեության համար: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, ակցիային մասնակցել են հայեր, պարսիկներ, ինչպես նաեւ լրագրողուհի Ռոքսանա Սաբերին ԱՄՆ-ից, որը դատապարտվել է ութ տարվա ազատազրկման, սակայն Իրանի իշխանությունները ներում են շնորհել նրան: 2008 թվականի հունիսի 26-ին Իրանում ձերբակալվել է 34-ամյա Սիլվա Հարությունյանը` մոր եւ մանկան առողջության հարցերով զբաղվող IREX հումանիտար կազմակերպության բժշկուհի 34-ամյա Սիլվա Հարությունյանը: Նա ձերբակալվել է Իրանում «թավշյա հեղափոխության» նախապատրաստման մեղադրանքով եւ դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |