Հայ ընդդիմադիրները պետք է հայրենասիրության դասե՞ր անցնեն25 հունիսի 2009 - 21:50 AMT PanARMENIAN.Net - Հայկական ընդդիմության հայտարարությունը, որ, իբր ԵԽԽՎ մոնիտորինգը նշանակում է համարյա աշխարհի վերջը, արտասահմանում ծիծաղելի է հնչում, իսկ մեզ համար շատ տխուր է հանդիպել ընդդիմության կողմից սեփական հայրենիքի վարկաբեկման փաստերի հետ: Այդպիսի կարծիք է արտահայտել PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՏՎԿ ANALITIKA.at.ru-ի ղեկավար Մարատ Հակոբյանը: Ուկրաինային համարում են ԱՊՀ-ում ժողովրդավարության հրամանատարը, բայց Ուկրաինան եւս գտնվում է մոնիտորիգի տակ, եւ դա բոլորովին չի նշանակում, որ Ուկրաինայում կամ Հայաստանում ժողովրդավարություն չկա: Կարծում եմ, հայ ընդդիմադիրները պետք է հայրենասիրության դասեր անցնեն, որպեսզի չխայտառակեն իրենց հայենիքը եւ ամոթալի-ծիծաղելի տեսք չունենան համաշխարհային հանրության աչքում»,- ասել է Հակոբյանը: Նա նաեւ նշել է, որ հայկական ընդդիմությունը, ինչպես նաեւ ադրբեջանական քարոզիչները քաղաքական ամնեզիա ունեն: Հակոբյանը նշել է, որ հայերը ողջ աշխարհում հիշում են երկրի իրավիճակը ՀՀՇ-ի եւ նրա նախագահի կառավարման ժամանակ, եւ դրա համար ընդդիմության ներկա ձեռնածություններն ուղղակի ծիծաղելի են: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |