Իրանը ետ է կանչել Բաքվում իր դեսպանին` ի նշան բողոքի ընդդեմ Պերեսի այցի

PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի` Բաքու կատարած այցից հետո Արդբեջանում Իրանի դեսպանը արագ ետ է կանչվել խորհրդակցության համար: Իրանական իշխանությունների այդ որոշումը կայացվել է Իրանի հասցեին հնչած սպառնալիքների պատճառով, որոնք իբր հնչել են Բաքվում:



Դեր է ունեցել նաեւ այն փաստը, որ հունիսի 21-ին, մեկնաբանելով Իրանի ընտրությունները, նախագահ Պերեսը հույս է հայտնել, որ ներկայիս Իրանի կառավարությունը «կանհետանա»:



Հունիսի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր շտաբի ղեկավար Հասան Ֆիրուզաբադին դատապարտել է Իսրայելի նախագահի այցը Բաքու, ինչպես նաեւ ծրագրավորվող Ադրբեջանի դեսպանատան բացումն Իսրայելում: Նա հայտարարել է, որ Թեհրանը ձգտելու է սահմանափակել իսրայելական ազդեցությունը հարեւան պետություններում:



Որոշ ադրբեջանական քաղաքական գործիչներ եւ լրագրողներ Ֆիրուզաբադի խոսքերն ընդունել են որպես կոպիտ միջամտություն ինքնավար պետության ներքին գործերին, հաղորդում է newsru.co.il-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---