«Վերին Լարս» ՀԱԿ բացումը Հայաստանին ոչ պակաս անհրաժեշտ է, քան Վրաստանին 1 հուլիսի 2009 - 21:32 AMT PanARMENIAN.Net - «Վերին Լարս» ՀԱԿ բացումը Հայաստանին ոչ պակաս անհրաժեշտ է, քան Վրաստանին: Այդ մասին Երեւան-Թբիլիսի հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է «Եվրոինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեկարյանը: «Վերին Լարսի» բացումը երկու կողմերին էլ հավասարապես հարկավոր է: Անհնար է, որ այդ ՀԱԿ-ով անցնեն միայն հայկական բեռներ, որ դրանով անցնեն Հայաստանի քաղաքացիներ, բայց չանցնեն Վրաստանի քաղաքացիներ»,- ընդգծել է հայ փորձագետը` ավելացնելով, որ չի կարելի շահարկել այն հարցը, թե ում է ավելի շատ հարկավոր ՀԱԿ բացումը:Կովկասի Ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի խոսքով, «Վերին Լարսը» Հայաստանի համար երկրի հաղորդակցական հնարավորությունները բարելավելու փորձ է: «Վրաստանի համար ՀԱԿ բացումը Հայաստանի միջոցով Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորություն է: Բայց նախ դրա համար Թբիլիսին պետք է քաղաքական կամք դրսեւորի»,- նշել է փորձագետը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |