Մեծ Բրիտանիան Հայաստանին ներկայացրել է իր Ազգային անվտանգության ռազմավարության մեթոդոլոգիան

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հուլիսի 1-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնդսեյլին: Զրուցակիցները քննարկել են անվտանգության արդի մարտահրավերներին առնչվող հարցեր:



Չարլզ Լոնդսեյլը տեղեկացրել է, որ Մեծ Բրիտանիայում ընդունվել է Ազգային անվտանգության նոր ռազմավարություն, որը ներառում է նաեւ տնտեսական ճգնաժամին, միջազգային ահաբեկչության դեմ պայքարին եւ ժամանակակից այլ մարտահրավերների դիմագրավելու ուղիները:



Շնորհակալություն հայտնելով դեսպանին Մեծ Բրիտանիայի Ազգային անվտանգության ռազմավարության փաթեթը եւ ռազմավարության ընդունման մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրելու համար` Արթուր Բաղդասարյանը կարեւորել է Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի համագործակցության սերտացումը գլոբալ անվտանգությանն սպառնացող մարտահրավերներին դիմագրավելու գործում:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---