Թուրքմենստանը կմասնակցի՞ Nabucco նախագծին11 հուլիսի 2009 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը գտնում է, որ թուրքմենական գազի պաշարները բավարար են Nabucco-ի համար, որով նախատեսվում են գազի առաքումներ Կասպից ավազանից դեպի Եվրոպա, շրջանցելով Ռուսաստանը: Ելույթ ունենալով կառավարության ընդլայնված նիստում, Թուրքմենստանի նախագահը հայտարարել է, որ անկախ աուդիտը ցույց տվեց, որ երկիրը բնական գազի հսկայական պաշարներ ունի, ինչպես նաեւ կուտակվել է ապրանքային գազի ավելցուկ: «Այս ամենը հնարավորություն է տալիս մասնակցել տարբեր նախագծերի, այդ թվում Nabucco-ին»,-ասել է Բերդիմուհամեդովը: Nabucco-ի համար էներգակիրների պոտենցիալ աղբյուրների թվում նշվում են Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Իրանն ու Իրաքը: ԱՄՆ-ն դեմ է Իրանի մասնակցությանը, սակայն կողմ է գազի առաքմանն Իրաքից: Nabucco-ի գծով միջկառավարական համաձայնագիրը կկնքվի Անկարայում հուլիսի 13-ին` Թուրքիայի, Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի ու Ռումինիայի կողմից: Nabucco-ի նախագիծը կդառնա Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի շարունակությունը եւ ենթադրում է տարեկան 20-30 մլրդ գազի տեղափոխում: Nabucco-ի ֆինանսավորմանը ԵՄ-ի գծով նախատեսվում էր հատկացնել 250 մլն եվրո, գումարը հետո կրճատվեց 50 մլն-ով, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |