Ղարաբաղի հարցում փոխադարձ զիջումները պետք է արտացոլեն այսօրվա իրողությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի համար փոխադարձ զիջումները կարող են ընդունելի լինել միայն այն դեպքում, եթե Բաքուն հստակ հայտարարի, որ պատրաստ է գնալ փոխադարձ զիջումների: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը Ստեփանակերտից, այդ մասին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Փոխադարձ զիջումները պետք է միաժամանակ կատարվեն եւ չհիմնվեն «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ» հասկացության վրա: Արդեն 20 տարի է անցել, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցել է պատերազմի միջով եւ հասել է անկախության: Ոչ ոք, նույնիսկ գերտերությունները, իրավունք չունեն հաշվի չառնելու այս փաստը, կայացած հանրաքվեի փաստը, որի արդյունքում ԼՂՀ ժողովուրդն արտահայտեց իր ցանկությունն ու կամքը»,-ասել է Վ.Հովհաննիսյանը` հավելելով, որ հենց այդ պատճառով անհրաժեշտ է, որ կողմերի փոխադարձ զիջումները արտացոլեն այսօրվա իրողությունները:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---