Համաշխարհային հանրությունը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ11 հուլիսի 2009 - 19:35 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանն ուղղորդված քայլերը: Այդ մասին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստեյնբերգը: Նրա խոսքերով, ողջ համաշխարհային հանրությունը շահագրգռված է երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմամբ: «Դրա հետ մեկտեղ մենք վստահ ենք, որ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը միանգամայն տարբեր, իրարից անկախ խնդիրներ են: Ճիշտ է, նրանք կարող են զուգահեռ ընթանալ, սակայն ես չէի միավորի դրանք», - ասել է Ստեյբերգը:«Հայաստանը շարունակում է իր դիրքորոշմանը հետեւել եւ այդ մասին բազմիցս հայտարարվել է. մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն առանց նախապայմանների», - իր հերթին նշել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |