Համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ռազմական բնագավառում խորանում է

PanARMENIAN.Net - Ս.թ. հուլիսի 16-ից 17-ը Երեւանում կայացավ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության պլանավորման համաժողովը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱՄՆ պաշտպանության քարտուղարի գրասենյակի, ԱՄՆ եվրոհրամանատարության, Եվրոպայում ԱՄՆ զորատեսակների հրամանատարության, Կանզասի ազգային գվարդիայի ներկայացուցիչներ:



Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուրվարյանը, միջոցառման ընթացքում ամերիկյան կողմի հետ ամփոփվեցին այս տարվա ընթացքում կատարված աշխատանքները եւ նախանշվեցին առաջիկա երկու տարիների համագործակցության հիմնական ուղենիշերը:



Ամերիկյան պատվիրակությունը ս.թ. հուլիսի 16-ին այցելեց ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադ եւ ականազերծման կենտրոն, իսկ հուլիսի 17-ին՝ ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ:



Այցի շրջանակներում պատվիրակության անդամներին ընդունեց ՀՀ պաշտպանության նախարարը: Ողջունելով եւ կատարված աշխատանքների համար շնորհակալություն հայտնելով պատվիրակության անդամներին՝ Սեյրան Օհանյանը նրանց մաղթեց հաջողություններ հետագա համագործակցության եւ պատվիրակության գործունեության ընթացքում: Կարեւորելով համանման համաժողովների անցկացումը քննարկումների միջոցով համագործակցության ընդլայնման եւ զարգացման համար՝ պաշտպանության նախարարն անդրադարձավ հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտներին, իրականացված միջոցառումներին եւ դրանք ընդլայնելու ուղղությամբ կատարվելիք աշխատանքներին:



Հանդիպման ընթացքում նշվեց, որ համագործակցությունը խորացվելու է հատկապես ռազմաբժշկական, ականազերծման, խաղաղապահ կարողությունների զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ՝ շարունակվելու է պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթացում ԱՄՆ-ի խորհրդատվական օժանդակությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---