Գերտերությունները շահագրգռված չեն, որ Հարավային Կովկասում պատերազմ սկսվի

PanARMENIAN.Net - «Ես չեմ հավատում, որ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում»,-հայտարարել է Ժնեւի Միջազգային հարաբերությունների բարձրագույն ինստիտուտի տնօրեն Դենիել Ուորները: Ըստ նրա, նա հասկանում է Հայաստանի մտահոգությունն այն առումով, որ Ադրբեջանը մեծ գումարներ է ծախսում սպառազինության վրա ու Հայաստանը եւս ստիպված է պահպանել հավասարակշռությունը տարածաշրջանում: Սակայն հարկ է նշել, որ ռուսական զորքերի առկայությունը Հայաստանում եւս տպավորիչ է:



Նա նաեւ հերքել է այն վարկածը, թե որոշ գերտերություններին շահավետ է ղարաբաղյան հակամարտությունը: «Չեմ կարծում, որ ինչ-որ գերտերություն կարող է շահագրգռված լինել տածաշարջանում պատերազմ ծավալելու հարցում: Եվ ոչ ոք էլ շահագրգռված չէ, որպեսզի ինչ-որ պետություն այստեղ նման ներուժ ունենա, որը կբավարարի պատերազմ սկսելու համար: Ըստ իս, բոլորը շահագրգռված են, որ տարածաշրջանը բարգավաճի, կայուն ու միասնական լինի»,-ասել է Ուորները, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---