Երեւանում կքննարկեն ՏՏ ոլորտի ու կիբեռ-անվտանգության հարցերը22 հուլիսի 2009 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Վաղը Երեւանում Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) սիրով հրավիրում է մասնակցելու «Տեղեկատվական տեխնոլոգիաները եւ կիբեռ-անվտանգության մարտահրավերը Հայաստանում» խորագրով քննարկման: Քննարկման ընթացքում ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը եւ ցանցային ադմինիստրատոր ու ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետ Աշոտ Թուրաջյանը կներկայացնեն երեք հիմնական զեկույցներ: Կլոր սեղանի շուրջ կքննարկվեն ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման եւ կիբեռ-անվտանգության մարտահրավերները Հայաստանում, ինչպես նաեւ ՌԱՀՀԿ կողմից նոր «Հետազոտական զեկույցը», որն ուսումնասիրության տակ է առել համացանցի (ինտերնետի) եւ կիբեռ-անվտանգության որոշ բնագավառներ` ներառյալ այս խնդրի տնտեսական, քաղաքական, կոմերցիոն եւ ռազմական ազդեցությունները: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |