«Էրգենեկոնի» համար Թուրքիայի հայերը լուրջ սպառնալիք են

PanARMENIAN.Net - «Էրգենեկոն» ստվերային կազմակերպությունն իր հայկական բաղադրիչն ունի: Այդ կազմակերպությունը Թուրքիայի հայերին ընկալում է որպես լուրջ սպառնալիք երկրի համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի փորձագետ, թրքագետ Ռուբեն Մելքոնյանը:



«Էրգենեկոնի» գործով ձերբակալված մարդկանց ցուցակում կան բազում մարդիկ, որ հայտնի են իրենց հակահայկական հայացքներով: Որպես օրինակ կարելի է բերել «Էրգենեկոնի» անդամներից մեկի` Իբրահիմ Շահինի գլխավորած խումբը, որ բաղկացած էր 300 հոգուց եւ մահափորձեր էր կազմակերպում Թուրքիայի ազդեցիկ հայերի դեմ: Այդ թվում նաեւ ՀԱԵ Կոնստանդինոպոլսի պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանի դեմ»,-ասել է փորձագետը:



Ըստ Մելքոնյանի, «Էրգենեկոնի» գործով ձերբակալված պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուկը, փաստաբան Քեմալ Քերինջիզը, ինչպես նաեւ կասկածյալ, Անկարայի առեւտրային պալատի նախագահ Սինան Այգյունը ակտիվ դերակատարություն ունեին Հրանտ Դինքի հետապնդման գործում «Այս համատեքստում պետք է նշել, որ Դինքի մարդասպանի համար այս երեք անձիք անհերքելի հեղինակություններ էին: Բացի այդ, նրանք առաջիններից էին դժգոհություն հայտնել Դինքի սպանության օրը տարածված «Մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հրանտ Դինք ենք» կարգախոսի դեմ»,-ասել է փորձագետը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---