Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ 4 օգոստոսի 2009 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ` ֆինանսական ճգնաժամ, ղարաբաղյան հակամարտության կարգավորում եւ պատերազմի սպառնալիք Ադրբեջանի կողմից: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Զուրաբյանը հատկապես շեշտադրել է ֆինանսական ճգնաժամը, որը միջազգային կազմակերպությունների «ողորմության» շնորհիվ այնքան էլ նկատելի չէ Հայաստանում: Նրա խոսքերով, ՀՀ կառավարությունը չի կարող համարժեք լուծում տալ երկրի խնդիրներին, քանի որ ոչ մի ջանք չի գործադրում այդ ուղղությամբ: «ՀՀ կառավարությունը ավելի շուտ զիջումների կգնա Ղարաբաղի հարցում, քան կազատի բոլոր քաղբանտարկյալներին եւ երկխոսություն կսկսի ժողովրդի հետ խնդիրները լուծելու համար»,-ասել է Լեւոն Զուրաբյանը: Համակարգողը նշել է նաեւ, որ հանրությունը պետք է իրազեկ լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցություններին: Ընդ որում Զուրաբյանը նշել է, որ սա առաջին դեպքն է, երբ բանակցություններն անցնում են փակ ռեժիմով: «Քաղաքական ճգնաժամը երկրում միայն խորանում է»,-ասել է Կոնգրեսի համակարգողը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |