Վրացական իշխանությունները սադրանք են նախապատրաստում Վահագն Չախալյանի նկատմամբ10 օգոստոսի 2009 - 12:18 AMT PanARMENIAN.Net - «Երկիր» միությանը հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ վրացական իշխանությունների կողմից սադրանք է նախապատրաստվում ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի նկատմամբ, ինչի նպատակն է նրա ֆիզիկական լիկվիդացումը կամ չեզոքացումը: Ինչպես PanARMENIAN. Net-ին հաղորդեցին «Երկիր» միությունից, այդ տեղեկության հավաստի լինելն անուղղակի կերպով ապացուցվում է այն փաստով, որ 2009թ. հուլիսի 31-ին Վահագն Չախալյանին Թբիլիսիի Գլդանիի համար 8 մեկուսարանից տեղափոխել են Ռուսթավի քաղաքի համար 2 ընդհանուր ռեժիմի գաղութ, որտեղ հնարավոր սադրանք կազմակերպելու առումով պայմանները շատ ավելի բարենպաստ են: «Երկիր» միությունը հայտարարում է, որ Վահագն Չախալյանի նկատմամբ հնարավոր սադրանքի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է անձամբ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու վրա: «Երկիր» միությունը պահանջում է վրացական իշխանություններից երաշխավորել Վահագն Չախալյանի անվտանգությունը`այդ նպատակով նրան գաղութից տեղափոխել իր բանտարկության նախկին վայր: «Երկիր» միությունը խնդրում է Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարիին, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին գործուն միջոցներ ձեռնարկել Վահագն Չախալյանի անվտանգությունը ապահովելու ուղղությամբ: ![]() ![]() Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |