ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

PanARMENIAN.Net - Ինչպես այսօր տեղեկացրել են «Արմինֆո» գործակալությանը ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունում, ապրիլի 21-ին Փարիզի Աստվածամոր Տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված

պատարագ: Արարողությանը մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Էդուարդ Նալբանդյանը, Հայ Առաքելական, Կաթոլիկ եւ Ավետարանչական եկեղեցիների առաջնորդները: Այսօր երեկոյան Փարիզի Բաստիլի հրապարակում երիտասարդական կազմակերպությունները կազմակերպում են վառվող մոմերով երթ: Ապրիլի 24-ին Փարիզի Հաղթակամարի տակ` անհայտ զինվորի գերեզմանին ծաղկեպսակներ կդրվեն եւ կվառվի անմար կրակը: Նման միջոցառումներ կանցկացվեն Ֆրանսիայի շատ քաղաքներում` Մարսելում, Լիոնում, Գրենոբլում, Վալանսում եւ այլն: Սեզիո քաղաքում կբացվի Ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան, իսկ Կլամարում` կանվանակոչվի հրապարակ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---