Գեորգի Գարանյանը 75 տարեկան է

PanARMENIAN.Net - Օգոստոսի 15-ին լրացել է խորհրդային ջազի լեգենդ, սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանի 75 տարին: Գեորգի Արամովիչը, անկասկած, շատ ու շատ սաքսոֆոնահարների, այդ թվում նաեւ հայկական ջազի աստղ Ալեքսանդր Զախարյանի համար ուսուցիչ է եղել: Անցյալ տարի Երեւանում Գարանյանը փայլուն համերգ էր տվել` ելույթ ունենալով իր «աշակերտ» Ալեքսանդր Զախարյանի հետ միասին:



Ավելի քան քառասուն տարի Գարանյանը ղեկավարել է «Մելոդիա» ջազ-բենդը, որը եղել է խորհրդային, ինչպես այն ժամանակ ասում էին, էստրադային արվեստի այցեքարտերից մեկը, Հայաստանի ջազային նվագախմբի հետ միասին` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ: Գեորգհի Արամովիչը նաեւ երաժշտություն է գրել 40 կինոնկարի համար, «Կուլտուրա» հետուստաալիքում հաղորդում է վարում, ելույթ է ունենում մենահամերգներով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---