Ղրիմում տեղի կունենա «Ուկրաինայի հայերը` երեկ, այսօր, վաղը» համաժողովը15 օգոստոսի 2009 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-6-ին Հին Ղրիմի մոտ` Սուրբ Խաչ վանքային համալիրի տարածքում տեղի կունենա «Ուկրաինայի հայերը` երեկ, այսօր, վաղը» II միջազգային գիտագործնական համաժողովը:Ինչպես հաղորդել է Ղրիմի հայկական համայնքը, համաժողովի շրջանակներում աշխատանք է ծրագրվում 13 ուղղություններով` «Հայ-ուկրաինական կապերը անտիկ դարաշրջանից մինչեւ մեր օրերը», «Ղրիմի եւ Ուկրաինայի այլ մարզերի Հայկական եկեղեցու պատմությունը», «Հայաստան-Ուկրաինա` մշակույթների երկխոսություն», «Ուկրաինայի հայկական համայնքի վերածնունդը XX-XXI դարերի սահմանին», «Ուկրաինայի հայերի մշակույթը` միջնադարից մինչեւ մեր օրերը» եւ այլ թեմաներով: Կկազմակերպվեն նաեւ «Հին աշխարհի եւ միջին դարերի պատմություն» ու «Նոր եւ նորագույն պատմություն» սեկցիաները: Համաժողովը կվարեն չորս լեզուներով` ռուսերեն, ուկրաիներեն, հայերեն եւ անգլերեն: Միջոցառման արդյունքներով գիտական հոդվածների ժողովածու կկազմվի, հաղորդում է e-crimea.info-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |