ՄԻ ՔԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ` ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՆՏԻԱՑԻ ՀՈՒՅՆԵՐԻ ՑԵՂՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

PanARMENIAN.Net - Ազգային-ժողովրդավարական միությունը, «Ինքնորոշում» Միավորումը, Ռամկավար-Ազատական եւ «Արժանի ապագա» կուսակցությունները դիմել են Հայաստանի խորհրդարանին նախաձեռնությամբ` պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել 1919-1922 թվականներին Թուրքիայում իրականացված պոնտիացի հույների ցեղասպանության փաստը: Մինչ այդ, նման խնդրանքով Հայաստանի նախագահին էր դիմել Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հույներին միավորող «Պատրիդա» կազմակերպությունը: Հիշեցնենք, որ 1916 թվականից սկսած, սկզբում երիտթուրքերի կառավարությունը, այնուհետեւ քեմալականները հույների բնաջնջման նպատակաուղղված քաղաքականություն են վարել: Արդյունքում, ավելի քան երեք հարյուր հազար պանտիացի հույներ սպանվել են, մոտ մեկուկես միլիոնը` փրկվել են փախուստով: Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը 1996թվականին ճանաչել է 1915 թվականի հայոց ցեղասպանության փաստը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---