ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՏՈՒՆԵՐԸ ԿԹԵԹԵՒԱՑՆԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՊՀ ԷԼԻ ՎԵՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՐՏՔԵՐԸ

PanARMENIAN.Net - Միջազգային արժույթի հիմնադրամը, Համաշխարհային բանկը, Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկը, զարգացման Ասիական բանկը, ինչպես նաեւ ԱՄՆ կառավարությունը, Գերմանիան եւ Ռուսաստանը հանդես են եկել նախաձեռնությամբ, որը օգնություն է նախատեսում միջազգային վարկատուներին ԱՊՀ յոթ երկրների պարտքերի թեթեւացման հարցում` կառուցվածքային բարեփոխումների անցկացման դեպքում: Նախաձեռնությունը տարածվում է Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի եւ Մոլդովայի վրա: Շաբաթ օրը Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը նպատակ է դնում խթանել տնտեսական աճին եւ կրճատել աղքատության աստիճանը նշված երկրներում: Ենթադրվում է, որ կկատարվի այդ երկրների պարտքերի վերահաշվարկում, իսկ որոշ դեպքերում նաեւ կրճատում: Բացի այդ նախաձեռնությունը նախատեսում է առեւտրում արգելքների վերացում, միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից վարկի հատկացում, գրանտի մասնաչափի մեծացում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---