ԱՄԵՐԻԿՅԱՆ ՈՒՕԹԵՐԹԱՈՒՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՆՇՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՕՐԸ

PanARMENIAN.Net - Այս տարի 6-րդ անգամ ամերիկյան Ուօթերթաուն քաղաքի փողոցներում կփակցվեն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պլակատներ: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Արմենիան միրրոր սպեքթեյթր» թերթը, յուրաքանչյուր պլակատ իրենից ներկայացնում է ամերիկյան դրոշը, որի վրա խոշոր տառերով գրված է. «Ճանաչեք 87 տարի անց, որ 1915 թվականի ապրիլի 24-ին իրականացվել է հայերի ցեղասպանություն»: Թերթը նշեում է նաեւ, որ վերջերս Գլենդելում ընդունվել է որոշում, որի համաձայն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրը պետական դրոշները պետք է խոնարհվեն: Գլենդելի քաղաքային վարչակազմը որոշում է ընդունել մեկ շաբաթվա ընթացքում հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ անցկացնել եւ այդ նպատակների համար հատկացրել է ավելի քան հարյուր հազար դոլար:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---