ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԲԵԹՂԵՀԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԻ ՊԱՇԱՐՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանը հեռագիր է հղել Իսրայելի վարչապետ Արիել Շարոնին` կոչ անելով դադարեցնել Բեթղեհեմում Սուրբ Ծնունդի տաճարի կողքին գտնվող հայկական վանքի պաշարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ուղերձում նշվում է, որ հայկական վանքը ունի իր առանձին սեփական ելքերն եւ դարպասները: Այնտեղ գտնվում են եկեղեցում բնակվող 8 վանականներ: Հայկական վանքը, ասվում է ուղերձում, ստացել է լուրջ վնասվածքներ, վիրավորվել է անմեղ երիտասարդ սպասավոր Արմեն Սինանյանը: Արքեպիսկոպոսը անհանգստություն հայտնեց, որ էսկալացիայի շարունակման դեպքում տարածաշրջանում սպասվում է իսկական ողբերգություն: «Մենք դիմում ենք Ձեզ այս խնդիրը լուծելու կոչով»,- ասվում է հայոց պատրիարքի ուղերձում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---