Վլադիմիր Պուտին. Ռուսաստանը թույլ չի տա, որպեսզի Կովկասում ռազմական արկածները կրկնվեն26 օգոստոսի 2009 - 22:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը Կովկասում ռեւանշի ոչ մի փորձ ու ռազմական արկածների կրկնություն թույլ չի տա: Այդ մասին Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի հետ բանակցությունների ամփոփիչ մամլո ասուլիսին հայտնել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը մտադիր է այսուհետ էլ համակողմանի քաղաքական ու տնտեսական աջակցություն ցուցաբերել թե' Հարավային Օսիային, եւ թե' Աբխազիային: Կցանկանայի եւս մեկ անգամ պարզ ու միանշանակ հայտարարել` Ռուսաստանը տարածաշրջանում ռեւանշի ոչ մի փորձ ու ռազմական նոր արկածներ թույլ չի տա: Մենք ուշադրությամբ հետեւելու ենք ու համապատասխան արձագան ենք տալու բոլոր այդ իրադարձություններին»,- նշել է Վլադիմիր Պուտինը:Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ Հարավային Օսիայի ճանաչման պահից շատ բան է արվել Ռուսաստանի ու Հարավային Օսիայի միջեւ լիարժեք միջպետական հարաբերությունների կառուցման, դրանց իրավական հիմքի ամրապնդման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն: 2008թ. օգոստոսի 26-ին Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը: Ի պատասխան Վրաստանը խզեց իր դիվանագիտական հարաբերությունները Մոսկվայի հետ եւ երկու անդրկովկասյան հանրապետությունները օկուպացված տարածքներ հայտարարեց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |