«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը դասընթացներ է անցկացնում Ղարաբաղի պաշտոնյաների համար27 օգոստոսի 2009 - 20:03 AMT PanARMENIAN.Net - «Ամերիկացիները հանուն Արցախի» (AFA) կազմակերպությունը վերջերս ավարտեց ԼՂՀ պետական մարմինների համար նախատեսված դասընթացների երրորդ փուլը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է AFA կազմակերպության գործադիր տնօրեն Սառա Լյուդվիգը: Այս անգամ AFA նախագիծը կենտրոնացված էր Լեռնային Ղարաբաղի պետական զարգացման երկու կողմերի վրա` բանակցությունների եւ հասարակայնության հետ Ղարաբաղի պետական մարմինների կապերի վրա: Դասընթացներն անցել են Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ում: Ընդհանուր առմամբ, նախագծին մասնակցել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի, ԱԳՆ, ԱԺ եւ «Արցախ» տեղեկատվական գրասենյակի 18 ներկայացուցիչ:«Դասընթացները շատ օգտակար ու հետաքրքիր էին: Նրանք օգնեցին ավելի շատ բան իմանալու զանազան վայրերի մասին: Մենք ունեինք այդ դասընթացների կարիքը: Դրանք շատ կօգնեն մեզ մեր հետագա աշխատանքում»,- նշել են դասընթացների մասնակիցները: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Այդ մասին Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ջեյմս Օ՛Բրայենը Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում |