ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԸ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը եւ Բելառուսը մտադիր են ակտիվացնել ռազմական համագործակցությունը: Համապատասխան պայմանավորվածություն է գրանցվել Բելառուսի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Գուռուլյովի Երեւան կատարծ այցի արդյունքում ընդունված արձանագրության մեջ, հաղորդում է ՐԻԱ «Նովոստի»-ն: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ հաղորդեց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Միխաիլ Հարությունյանը, հայկական կողմը պարտավորվել է միջոցներ ձեռնարկել 2002 թվականի հունիս 6-ի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի փոխադարձ առաքումների մասին պայմանագրի շուտափույթ վավերացման համար: Բացի այդ, մեկ ամսվա ընթացքում կլուծվի Բելառուսի ռազմական ուսումնական հաստատություններում հայ մասնագետների ուսուցման հարցը: Հարությունյանը հաղորդել է նաեւ, որ հոկտեմբերի 10-11 նախատեսվում է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի այցը Մինսկ: Այցի ընթացքում կողմերը իրենց փորձը կփոխանակեն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի արդիականացման, երկու երկրների օպերատիվ-մարտական ուժերի բարեփոխման ոլորտներոմ: Իր հերթին, Սերգեյ Գուռուլյովը նշել է, որ Բելառուսի պաշտպանական համալիրը արտադրում է սպառազինության տեսակների, տեխնիկայի, կառավարման եւ դիտարկման սարքերի լայն տեսականի վաճառքի համար: Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանի Բելառուս կատարելիք այցի ընթացքում մանրամասն կմշակվեն սպառազինության արտահանման եւ ներկրման հարցերը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---