ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԱՐՍԵԼ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀՐԱՎԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Ավարտվել է Երեւանի քաղաքապետի պաշտոնական այցը Մարսել: Ռոբերտ Նազարյանը եւ նրան ուղեկցող անձինք այցելել են Ֆրանսիայի երկրորդ քաղաք Մարսել քաղաքապետ, Սենատի նախագահի տեղակալ Ժան-Կլոդ Գոպենի հրավերով: Ֆրանսիայում անցկացված բանակցությունների արդյունքում ճշտվել են Մարսելի քաղաքապետի անցյալ տարի Երեւան կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախագծերից ամենածավալունը, որ նախատեսում է իրականցնել ընդհանուր ուժերով` Երեւանում տեխնոպարկի ստեղծումն է: Հայ հյուրերի` Մարսելում գտնվելու ընթացքում բացվել է «Ճանաչիր Հայաստանը» ցուցահանդեսը: Ռոբերտ Նազարյանը հանդիպել է քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է հայկական եկեղեցի եւ ծաղկեպսակ է դրել 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---