Թուրքական կողմի խորամանկ քայլը Ցյուրիխում ձախողվեց

PanARMENIAN.Net - «Համադրելով տարբեր աղբյուրների տեղեկատվությունը, կարող եմ նշել, որ Ցյուրիխում Հայ-թուրքական արձանգրությունների ստորագրման ձգձգման պատճառն այն էր, որ թուրքական պատվիրակությունը ցանկանում էր հայտարարության մեջ Ղարաբաղի խնդրին վերաբերող որոշակի տարրեր մտցնել»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Ըստ նրա, Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության մեջ ուղղակիորեն չէր հիշատակվում Ղարաբաղը, սակայն դա եւս անընդունելի էր հայկական կողմի համար: Ռուբեն Մելքոնյանը հավելել է նաեւ, որ թուրքական կողմից դա մի խորամանկ քայլ էր, որը ձախողվեց:



Հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավուդօղլուն ստորագրեցին օգոստոսի 31-ին նախաստորագրված Արձանագրությունները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Արձանագրությունների արարողությունը սկսվեց նախատեսվածից երեք ժամ ուշ, քանի որ, ըստ պաշտոնական տեղեկությունների, թուրքական կողմը փորձել էր ստորագրմանը հաջորդող բանավոր հայտարարության մեջ որոշ պատմական բնույթի խմբագրումներ կատարել, որոնց Հայաստանը համաձայն չէր:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---