Զբիգնեվ Ռիբացկի. Հայ-թուրքական արձանագրությունները կարող են փոխելՀայաստանի ընկալումը ՆԱՏՕ-ի կողմից

PanARMENIAN.Net - Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ համագործակցության լավ մթնոլորտ է ձեւավորվել, Երեւանում հայտարարել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Զբիգնեվ Ռիբացկին: Նրա խոսքերով, չնայած դրան, Հայաստանում, ինչպես հետխորհրդային երկրներից մեկում, որոշակի կարծրատիպեր գոյություն ունեն ՆԱՏՕ-ի վերաբերյալ, ինչն որոշ առումով պայմանավորված է ՌԴ-ի ու ՆԱՏՕ-ի հարաբերություններով, որոնք երբեք անամպ չեն եղել: Ռիբացկին կարծիք է հայտնել, որ Հայ-թուրքական արձանագրությունները կարող են որոշ չափով փոխելՀայաստանի ընկալումը ՆԱՏՕ-ի կողմից:



Ինչ վերաբերում է Հայաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, ապա Դաշինքի ներկայացուցիչը Հարավային Կովկասում հայտարարել է, որ դա կախված է ՀՀ իշխանությունների որոշումից: Երբ հայկական կողմից համապատասխան իմպուլս ստացվի, տվյալ հարցն արդեն հնարավոր կլինի քննարկել: Սակայն կան հարցեր, որոնք կապված են երկրում բարեփոխումների գործընթացի հետ: Օրինակ, ըստ նրա, Վրաստանն վաղուց ի վեր հայտարարել է, որ անդամակցումը ՆԱՏՕ-ին նրա արտաքին քաղաքականության օրակարգում է ներառված: Իսկ Հայաստանը հայտարարում է, որ նման հարց իր օրակարգում չկա: «Մենք հարգում ենք այդ որոշումը, ինչպես նաեւ այն, որ ձեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է: Սակայն միեւնույն ժամանակ մենք համագործակցում ենք Հայաստանի հետ: ՆԱՏՕ-ի համագործակցությունը գործընկերների հետ եւ տարբեր ծրագրերի իրագործումը նպաստում են կայունության ու խաղաղության պահպանմանը տարածաշրջանում»,-ասել է Ռիբանցկին:



Պատասխանելով այն հարցին, թե հնարովոր է արդյոք ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայում ղարաբաղյան հակամարտության գոտում` Ռիբացկին ասել է, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման գործընթացում: Սակայն Դաշինքը շահագրգռված է, որ հակամարտությունը խաղաղ լուծում ստանա:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---