ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՄԱՆ ՕԳՏԻՆ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի փոխարտգործնախարար, Կասպից ծովի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիկտոր Կալյուժնին հանդես է եկել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգման օգտին: Ինչպես հաղորդում է "ՄԵԴԻԱՄԱՔՍ" գործակալությունը, Կալյուժնին ասել է այս մասին, ելույթ ունենալով Քեմբրիջում կայացած «Կասպից ծով. նոր դարաշրջանի քաղաքականություն» կոնֆերանսում: «Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեվի հետ մոսկովյան բանակցությունների ընթացքում ռուսաստանյան կողմը վերահաստատել էր շահագրգռվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Ռուսաստանը մտադիր է ջանքեր գործադրել այնպիսի կարգավորմանը հասնելու համար, որը չի ենթադրի հաղթողներ եւ պարտվածներ: Մենք գտնում ենք, որ այսօրվա պայմաններում, երբ կողմերը դեռ պատրաստ չեն ընկալել համապարփակ կարգավորման սխեման, բանակցային առաջընթացին կնպաստեր «փոքր քայլերի» տակտիկան` երկաթուղային հաղորդակցության վերականգնումը, վստահության միջոցները եւ այլն»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---