Ղազախստան. «Հայ-թուրքական արձանագրությունները բեկում են արձանագրում Հարավային Կովկասում կայունության հաստատման ճանապարհին13 հոկտեմբերի 2009 - 17:35 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի ԱԳՆ-ն որպես բեկում է գնահատում դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ` Հարավային Կովկասում կայունության հաստատման ճանապարհին: Հոկտեմբերի 13-ին Ղազախստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական հարաբերություննեի հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների վերաբերյալ: «Մենք դա գնահատում ենք որպես բեկում Հարավային Կովկասում կայունության հաստատման ճանապարհին»,-ճեպազրույցում հայտարարել է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Երժան Աշիկբաեւը: «Ղազախստանում արժանին են մատուցում Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների քաղաքական քաջությանն ու տեսլականին, որոնք բխում են մեր ժողովրդների բարձրագույն շահերից»,-ասվում է Ղազախստանի ԱԳՆ հայտարարության մեջ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |