Ռուսաստանը շահագրգիռ է հայ-թուրքական երկխոսության հարցում

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան երկկողմ հարաբերությունների կարգավորման բարդություններն ու առավելությունները ծանր ու թեթեւ անելու փուլում են գտնվում: Այդ մասին «Նոր աշխարհաքաղաքական դասավորություն Արեւելքում. հայ-թուրքական մերձեցում, խնդիրներ ու իրողություններ» թեմայով Երեւան-Անկարա-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է ՌԴ-ի գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի վարիչ Նատալյա Ուլչենկոն: «Ակնհայտ է, որ Անկարան եւս առավելություններ կստանա հարաբերությունների կարգավորումից եւ սահմանի բացումից, քանի որ դա կնպաստի արեւելյան Անատոլիայի տարածաշրջանի զարգացմանը»,-ասել է նա:



Ըստ Ուլչենկոյի, Թուրքիայի արեւելյան շրջանը ամենաթերզարգացածն է եւ հեռանկար կա, որ այն կարող է զարգանալ հայկական շուկայի հաշվին:



«Թուրքիան բազմիցս է առողջ մոտեցում ցուցաբերել վիճահարույց իրավիճակներում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական զարգացումներ կլինեն, եթե թուրքական կողմի դրական տրամադրվածությունը աջակցություն գտնի Երեւանի կողմից»,-ասել է թրքագետը:



Նրա խոսքերով, Ռուսաստանը շահագրգիռ է հայ-թուրքական երկխոսության հարցում ինչպես տնտեսական, այնպես էլ Հարավ Կովկասի կայունացման տեսակետից:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---