ՀՀ նախագահի մամլո քարտուղարը ժխտում է թուրքական մամուլի հաղորդումները15 հոկտեմբերի 2009 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքիա կատարած այցի ընթացքում ոչ մի ճեպազրույց չի անցկացվել եւ Հայաստանի նախագահը ոչ մի հայտարարություններ չի կատարել: Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը` մեկնաբանելով թուրքական մամուլում հայտնված հաղորդագրությունն այն մասին, որ, իբր, CNN-Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ համահայկական ուղեւորությունը նպատակ է ունեցել ոչ թե համոզելու մեր հայրենակիցներին, այլ տեղեկացնելու ընդունված որոշման մասին: «Թուրքիա այցելության ընթացքում որեւէ ճեպազրույց տեղի չի ունեցել, ՀՀ նախագահի կողմից որեւէ հայտարարություն չի հնչել: Իսկ ժամանակագրությունը համեմատելով` ակնհայտ է, որ արձանագրությունների ստորագրման մասին որոշումը կայացվել է նախատեսված վեցշաբաթյա հանրային քննարկումների ավարտի, նախագահի համահայկական ուղեւորության եւ օրակարգային համապատասխան հարցով Ազգային Անվտանգության Խորհրդի նիստից հետո միայն: Այսպիսով` թուրքական մամուլի հիշատակված հրապարակումը պարզ ապատեղեկատվություն է»,- ընդգծել է Ֆարմանյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |