Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան մի երկիր է, որը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին15 հոկտեմբերի 2009 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Թուրքիայի ազգային հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Բուրսա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած տհաճ միջադեպերն ապացուցում են թուրքական հանրության մեջ առկա անհանդուրժողականությունը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: «Դատելով այն ամենից, ինչ մենք տեսանք երեկ` թուրք երկրպագուներին ոչ հարիր վերաբերմունքը Հայաստանի օրհներգի նկատմամբ, այն, որ թուրք լրագրողների ավտոբուսը քարկոծեցին, կարելի է հասկանալ, որ Թուրքիան պատրաստ չէ ԵՄ անդամ դառնալ: Այդ երկիրը չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»,- ասել է թուրքագետը: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, թուրքական հանրության մեջ տիրող նման տրամադրություններն անհանգստության առիթ են տալիս:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |