ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՈՂՋՈՒՅՆ Է ՀՂԵԼ «ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ23 մարտի 2002 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան կազմակերպության երկրորդ համագումարի մասնակիցներին եւ հյուրերին: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, ուղերձում, մասնավորապես, ասվում է` «Հայ ժողովրդի հոգեւոր, մտավոր եւ գործնական ներուժը դարերի ընթացքում ծառայում է մեր ընդհանուր Հայրենիքի ստեղծմանը եւ ամրապնդմանը: Մենք գնահատում ենք ձեր ներդրումը Ռուսաստանի տնտեսության, գիտության եւ մշակույթի զարգացման, ժողովրդավարության, ազգերի միջեւ խաղաղության եւ հասարակության մեջ համաձայնության ամրապնդման գործում: Վստահ եմ, որ համագումարի աշխատանքը բեղմնավոր կլինի եւ զգալի դեր կխաղա Հայաստանի հանրապետության հետ Ռուսաստանի Դաշնության ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման, մեր երկրների ժողովուրդների միջեւ բազմակողմանի կապերի ընդլայնման գործում»: Ուղերձն ընթերցել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |